Անկարայում ավարտվել է Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Անկարա Շվեդիա Ֆինլանդիա

Թուրքիայում ավարտվել է Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հանդիպումը թուրք պաշտոնյաների հետ՝ կապված այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի հետ։

Հանդիպումը կայացել է Անկարայում՝ նախագահական նստավայրում և տևել 5 ժամ։

Հայտնի է, որ Թուրքիան դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

--00--ԱԱ

Տեսանյութեր