Մի հինգ րոպե ոստիկանները խփում էին, երբ ասացի «արա» չի՝ դիմացդ գնդապետ է. Արայիկ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արայիկ Մանուկյանը՝ հայտնի հրամանատար «Մախնոն», պատմում է, թե ինչպես են կարմիր բերետավոր ոստիկաններն իրեն գցել գետնին ու բռնության ենթարկել այն բանից հետո, երբ խնդրել է ազատ արձակել բերման ենթարկված իր զինակից ընկեր փոխգնդապետին, ում որդին զոհվել է Արցախում։

«Ասաց արա, գնա ստեղից, ասացի արա չի՝ դիմացդ գնդապետ ա կանգնած, ասաց, թե բա ես էլ գնդապես եսիմ ինչ անող եմ։ Մի տաս հոգով հարձակվեցին վրաս ու սկսեցին խփել։ Մի հինգ րոպե խփում էին, հետո բերման ենթարկեցին», - ասաց նա։

Մանուկյանն ու իր զինակից ընկերները՝ պահեստազորի գեներալներն ու գնդապետները դիմել են ԱԱԾ-ին, պահանջելով քրեական գործ հարուցել բերետավորների վրա։

--00--ՀԶ