Սահմանազատումը չի նախատեսում ՌԴ խաղաղապահների գոտում որևէ հարցի քննարկում․ Աբդուլաևան՝ Փառուխի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 9, 24News

d7b6568d96e941ee7e26fa522e31da27.jpg

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի Փառուխ գյուղի և պետական ​​սահմանի սահմանազատման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը. «Ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը նպատակ ունի սահմանազատել երկու երկրների պետական ​​սահմանը, ինչպես նախատեսված էր ավելի վաղ։ Այդ գործընթացը չի նախատեսում որևէ հարցի քննարկում ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանից դուրս, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունում՝ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կողմից վերահսկվող տարածքում (Արցախի Հանրապետություն,-խմբ․)։

Հիշեցնենք, որ Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, խոսելով մարտի 23-ին Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման մասին, ասել էր, որ այս հարցը պետք է լուծվի Երևանի և Բաքվի կողմից ստեղծված սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերի հանձնաժողովների բանակցությունների արդյունքներում։ Պաշտոնական Երևանը մեկ անգամ չէ, որ պնդել է, թե անկնկալում է ռուսական կողմից դուրս հանել ադրբեջանական զորքերը Փառուխից ու Քարագլխի մի հատվածից՝ վերականգնելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ստատուս-քվոն։

--00--ՀԶ