ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News
Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ:
Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նախարար Միրզոյանը հանդիպել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:
Նա հանդիպելու է նաև Հունաստանի ԱԳ նախարարի հետ:
Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
--00—ՀԶ