Թուրքիայի հետ կարգավորման առաջընթաց չկա, «Զանգեզուրի» միջանցքի մասին խոսքերը չեն նպաստում դրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

Այս գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը կառուցողական մոտեցում է ցուցաբերել։ Հայաստանն ունի քաղաքական կամք և դրսևորել է քաղաքական կամք, գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին։

«Մինչև այս պահն առանձնապես առաջընթաց չկա։ Դա տեսանելի է»,-նշեց բանագնացը։

Նրա ձևակերպմամբ՝ սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում, նման հարց չկա։

«Մի փոքր տարօրինկ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ»,-նշեց Ռուբինյանը։

--00--ԶՀ