Թշնամին ենթակառուցվածքներ է պատրաստում 2025-ի պատերազմին ընդառաջ․ ձգենք գոտիներս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Նաիրի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, թե Ադրբեջանը օղակի մեջ է գցում Արցախի հայաբնակ հատվածը։

«Ադրբեջանը ճանապարհների, թունելների ու երկաթուղիների հսկայական համակարգ է կառուցում, որը փաստացի օղակի մեջ է գցում Արցախի հայաբնակ հատվածը։

Որքան էլ խաղաղության օրակարգից խոսեք, թշնամու բոլոր ծրագրերում բոլոր ճանապարհների կառուցման վերջնաժամկետները 2025-ի ամառ են։

Թշնամին ենթակառուցվածքներ է պատրաստում 2025-ի պատերազմին ընդառաջ։ Մենք էլ պետք է պատրաստվենք, ու եթե թշնամին զրոյից է անում, մենք ունենք ամեն ինչ, պետք է զարգացնել։ Ձգենք գոտիներս․․․»։

--00—ԼՄ