ԼՀ խմբակցությունը և ՌԴ դեսպան Կոպիրկինը քննարկել են միջխորհրդարանական գործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ԼՀ խմբակցությունը և ՌԴ դեսպան Կոպիրկինը քննարկել են միջխորհրդարանական գործակցության հարցեր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանը եւ Արկադի Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 22-ին, հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասինտեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Ընդգծվել է երկկողմ քաղաքական օրակարգում միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը:

Նշվել է, որ երկու երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ ընդլայնելով համագործակցությունը նաեւ միջազգային հարթակներում: