Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտք գործելու արգելքի հետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

raffi-hovhannisyan (1).jpg

Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտք գործելու արգելքի հետ։ Այս մասին civic.am-ին հայտնել են ԱԱԾ-ից։ 

«Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը ԱԱԾ-ի անցակետում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», -փոխանցլ են ԱԱԾ-ից։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանությունից, ԱԱԾ-ից նշել են․ «Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մուտք գործել Արցախ, բայց մյուս հյուրերին թույլ է տրվել մտնել Արցախ՝ մասնակցելու Հովհաննիսյանի թոռան մկրտությանը։ Այս մասին 24News-ին ասաց նախկին ԱԳ նախարարի օգնական Մամիկոն Սարգսյանը։

Այսօր ԺԿ-ն հայտարարություն էր տարածել, որ երեկ երեկոյան ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հովհաննիսյանի մուտքը Արցախ։ Ստեփանակերտում ԱԳ նախարարը պետք է մասնակցեր թոռան մկրտությանը։ «Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»», - նշված էր հայտարարության մեջ։