«ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը՝ կռվախնձոր Հայաստանի և Բելառուսի միջև»․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News 

 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հաստիքն այժմ կռվախնձոր է դարձել Հայաստանի և Բելառուսի միջև։ Այդ մասին նա ասաց 24News- ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ստանիսլավ Զասի հայտարարությանը։

«Իհարկե, կոնսենսուսի խնդիրը կա, և դա կանոնադրության մեջ ֆիքսված է, բայց այդ կանոնադրության մեջ ֆիքսված է նաև այն, որ եթե կոնսեսուս չկա և դժվար է այն գտնել, ապա նման դեպքում հնարավոր է նաև սահմանափակ կազմով որոշում կայացնել և նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։

Կարծում եմ, որ հենց այս գործընթացն էլ հնարավոր է եղել, բայց որոշել են այդ ճանապարհով չգնալ, որովհետև դա ավելի է բարդացնելու պետությունների միջև փոխհարաբերությունները, հատկապես Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև»,- նշեց Սարգսյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը փետրվարի 7-ին հայտարարել էր, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ ՀԱՊԿ կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում, սակայն դա լավագույն տարբերակը չէ։ Բացի դրանից, Զասը նաև նշել է, որ պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն դեռ Երևանից պատասխան չի ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։