Ղրիմում պայթյուններ են տեղի ունեցել հանգստավայրերից հեռու. զբոսաշրջիկների շրջանում զոհեր և վիրավորնե

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

upload_2022_08_09_16_16_pic_32ratio_900x600_900x600_15917.thumb_.jpg

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտնել է, որ Ղրիմի Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղում պայթյունները տեղի են ունեցել հանգստավայրից հեռու, այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել հանգստյան գոտուց հեռու, զբոսաշրջիկների շրջանում զոհեր և վիրավորներ չկան», - ասվում է նախարարության Telegram ալիքում։

ATOR-ը պարզաբանել է, որ «մի քանի հզոր պայթյուններ» տեղի են ունեցել «Ղրիմում՝ Նովոֆեդորովկայում գտնվող ռազմական օբյեկտի մոտ»։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էին, որ պայթյուններ են տեղի ունեցել Ղրիմի արեւմուտքում գտնվող ռազմական օդանավակայանի մոտ։ Ականատեսների վկայությամբ՝ գյուղի և մերձակա Սակի քաղաքի տներում ապակիներ են կոտրվել։ Դեպքի վայր են շտապել շտապօգնության աշխատակիցները։

--00--ԶՀ

Տեսանյութեր