Անմեղսունակությա՞ն, թե՞ լպիրշության հիթ շքերթ․ կարծես իրենք Նոր Զելանդիայի խորհրդարանականներ են  

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

download.jpg

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների անմեղսունակությունը կամ լպիրշությունը նախանձի տեղիք է տալիս: Հայաստանի ու Արցախի համար այս դժնդակ օրերին, փոխանակ ատամներով հող ճանկռեն ու փորձեն անվտանգային լուծումներ գտնել, զբաղված են ֆեյսբուքում ապուշագույն ստատուսներ գրելով այնպես, կարծես իրենք Նոր Զելանդիայի խորհրդարանականներ են: Հենց այս օրերին թշնամուն է անցնում հերթական բնակավայրը, Աղավնոյի, Բերձորի և Սուսի բնակչությունը պատրաստվում է տեղահանման, մարդիկ իրենց հայրերի ու զավակների գերեզմաններին են հրաժեշտ տալիս, եկեղեցիներից հանում խաչերն ու խաչքարերը, իսկ երբեմնի «ֆիկտիվ» ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական կարկառուն Գևորգ Պապոյանը, որը պատմական մի շարք անհեթեթ իրադարձությունների հետևանքով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահն է, համացանցում շնորհավորում է ձախլիկների տոնը:

5

Իշխանական էշելոնի ամենաբարձր գագաթում կառչած սույն անձնավորությունը գոնե մարաղ չի մտնում այնպես, ինչպես իր ավելի շուստրի կողմնակիցները, այլ պահում իրեն как не в чем не бывало՝ ամեն ինչ ֆանտաստիկ է, կարելի է նաև ֆեյսբուքում մի քիչ ցրվել:

Սա կա՜մ լպիրշության, կա՛մ ինֆանտիլիզմի դասական դրսևորում է, և այդ երկուսն էլ պայմանավորված է անպատժելիության համոզումով: Եվ, երևի, իրավունք էլ ունի, որովհետև Աղավնոյի, Սուսի, Բերձորի, Շուշիի, Հադրութի ու մեր հայրենիքի այլ հատվածները կորցնելուց հետո 680 000 ձայն է իր թիմակիցների հետ միասին ստացել։
Սուրեն Կամսարական

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր