Էրդողանը մեկնում է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

63

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով օգոստոսի 18-ին մեկօրյա աշխատանքային  այցով կմեկնի Ուկրաինայի Լվով քաղաք, հայտնում է ermenihaber-ը։

Էրդողան-Զելենսկի հանդիպման ընթացքում քննարկվելnւ են թուրք-ուկրաինական հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր:

Այցի ընթացքում Ուկրաինայում նախատեսվում  է եռակողմ հանդիպում՝ Էրդողանի, Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ:

Նշված հանդիպման ընթացքում քննարկվելու են այն քայլերը, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմը դիվանագիտական   ճանապարհով դադարեցնելուն: Քննարկվելու է նաև ուկրաինական հացահատիկի արտահանման  հարցը:

--00—ԻԴ

Տեսանյութեր