ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News
Ես չեմ կարող նահանջել, քանի դեռ պատերազմ է ընթանում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է ռումինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ եթե պատերազմը շարունակվի, ինքը կարող է երկրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին, բայց եթե պատերազմն ավարտվի, երկրորդ անգամ չի առաջադրվի։
Զելենսկին նույնպես չի նշել պատերազմի ավարտի ամսաթիվը, սակայն նշել է, որ Ուկրաինան այժմ անցնում է իր վերջին և ամենադժվար շրջանը։
--00--ԼՀ