«Վերածվել է աշխարհաքաղաքական հեշտոցի». Աշոտյանը՝ Փաշինյանի արտաքին քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Փաշինյանի արտաքին քաղաքականությունը վերածվել է աշխարհաքաղաքական հեշտոցի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի համոզմամբ՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից և ընդամենը իրագործում է Ալիևի պահանջները։

ՀՀԿ փոխնախագահի պնդմամբ՝ Հայաստանը ձախողել է իր արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով։ Ավելին՝ ըստ Աշոտյանի՝ Փաշինյանը շարժվում է աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության ճանապարհով՝ իրեն շրջապատելով հակառուս և ռուսատյաց մարդկանցով։

Խոսելով ներքաղաքական իրադրության մասին՝ Աշոտյանը փաստեց, որ իսկապես ընդդիմության ճամբարում բազմաթիվ խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ իրենք հրաժարվել են Փաշինյանի հեռացման ծրագրից։ Բանախոսի համոզմամբ՝ քանի դեռ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, Հայաստանի գլխին նորանոր աղետներ են գալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ