ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմին կարող են ոգևորել բարձր աշխատավարձերն ու պարեկ դառնալու ապագան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

timthumb.jpg

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ոստիկանության կենտրոնական վարչական համալիրի հարևանությամբ գտնվող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի այս շենքը և ողջ տարածքը ոստիկանությանը փոխանցելու և վարչական համալիրն ամբողջացնելու գաղափարը վաղուց է շրջանառվում։

Ներքին գործերի նախարարության ստեղծման գաղափարն ավելի է արդիականացրել է այս թեման։ Վերջին տարիներին խոսակցություններ են շրջանառվում ՀՊՏՀ-ն ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ միավորելու մասին (որից առանձնացել և առանձին բուհ է դարձել 1975 թվականին)։

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը փակելու որոշումից հետո, բուհերն Աշտարակ քաղաք տեղափոխելու ծրագրի շրջանակներում, փակման նախադեպային որոշման հաջորդ թիրախը արդեն նշմարվում է, իսկ իրենց գործընկերոջ հանդեպ անազնիվ որոշմանն անհաղորդ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմին կարող է ոգևորել այս ուսումնական տարվանից բարձրացված աշխատավարձերը և պարեկ դառնալու «Լուսավոր» ապագան։

Հ.Գ. Երբ կոկորդիլոսը ուտում է մեկին, դա դեռ չի նշանակում, որ դա մյուսների բարեկամն է»։

--00—ԶՀ