Միանշանակ փորձում են մեկի կաշին փրկել․ Տիրան Խաչատրյանը՝ ՊԲ նախկին հրամանատարների քրգործերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Քննչական մարմինները պետք է զբաղվեն, թե ինչո՞ւ է պատերազմից 2 տարի անց քրեական գործ հարուցվել Միքայել Արզումանյանի նկատմամբ։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյան, ավելացնելով, որ անթերի մարդիկ չկան՝ հարց է, թե այս ամենով ում կաշին են ուզում փրկել։

Լրագրողի հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ իր նկատմամբ ևս քրեական գործ կհարուցեն, ասաց՝ «նման մտավախություն չունեմ»։

Տիրան Խաչատրյանը անդրադառնալով այսօրվա իրավական համակարգին նշեց, որ Հայաստանում իրավական համակարգ գոյություն չունի, ինչ ուզում անում են։

Մանրամասները՝ տեսանյութում