Մենք անընդհատ խոսում ենք Ղարաբաղի մասին. Պուտինը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Մենք պարբերաբար զրուցում ենք առկա կարևորագույն խնդիրների մասին թե՛ հեռախոսազրույցների, թե՛ հանդիպումների ժամանակ։ Այս մասին այսօր Վլադիվոստոկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ հայ-ռուսական հարաբերությունները տարբեր ոլորտներում մեծ զարգացում են ապրում։

«Մոտ ժամանակները դուք պլանավորում եք Ուզբեկստանում մասնակցել ֆորումի, որի ժամանակ ևս կհանդիպենք։ Ռուսաստանը Հայաստանին համարում է տնտեսական համագործակցության ուղղությամբ առաջնային գործընկերը», - ասաց նա։ 

ՌԴ առաջնորդը նաև հավելեց, որ Փաշինյանի հետ մշտապես քննարկում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԻԴ