ԱԻՆ-ը հայտնում է, որ Ջերմուկի՝ 4 օջախով այրվող անտառածածկ տարածքում հրդեհաշիջում է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։58-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Ըստ նախնական տվյալների՝ 4 օջախով այրվում է անտառածածկ տարածք։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

--00—ԼՄ