Սիսիան-Նորավան ճանապարհն արկի հետևանքով վնասվել է

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News      

նոր

Սյունիքի մարզում վնասվել է Սիսիան քաղաքից դեպի Նորավան բնակավայր տանող ճանապարհը։

24News-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմի արձակած արկի հետևանքով ճանապարհի հիմնական և կողային հատվածները թեթև վնասվել են, սակայն երթևեկելի է, քաղաքացիների շրջանում վիրավորներ չկան։

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը խնդրի շուրջ ասաց, որ որևէ վնաս չի եղել։

 

 Սերգեյ Առաքելյան

 --00—ԱՊ