Հաջիևն ասել է, թե իբրև ԼՂ-ի հայերի իրավունքները կլուծվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հիքմեթ Հաջիև Հայաստան Ադրբեջան

«Ղարաբաղի համար միջազգային մեխանիզմ չկա եւ չի կարող լինել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը՝ ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին։

«Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցերը կլուծվեն Ադրբեջանի սահմանադրությանը, օրենքներին և միջազգային պարտավորություններին համապատասխան»,-հայտարարել է նա:

--00—ԼՄ