Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցողը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

gf

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Անդրեյ Կովաչևը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

--00—ԻԴ