Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ծեծռ

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ 2020 թվականի ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի այցելուների համար։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Հաշվի առնելով անվտանգության հարցերը՝ որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, և այդ որոշումը համապատասխան ակտով կհաստատվի Պարետատան կողմից։ Ուզում եմ տեղեկացնել, որ, ըստ էության, մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու այսօրվանից՝ կազմակերպչական և անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը։