Խորվաթիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

2010-1024x683-1

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությունը:

Ապրիլի 4-ին Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Պատվիրակության անդամները եղել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին:

--00—ՅՄ