Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում նախապատրաստական աշխատանքները սկսված են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ կտարվեն՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, մաքրելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծաղկի վաճառքն այս տարի ևս կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել:

--0--ԱՀ