Լավրովի փաստաթղթով, որին Նիկոլն աղետ էր անվանում, ԼՂ-ն իր ինքնապաշտպանական ուժերը պետք է ունենար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Լավրովի փաստաթղթով, որին Նիկոլն աղետ էր անվանում, ԼՂ-ն իր ինքնապաշտպանական ուժերը պետք է ունենար։ Այս մասին այսօր ՀՀ ինքնիշխանությանը վտանգող սպառնալիքների վերաբերյալ ընդդիմության կազմակերպած քննարկման ընթացքում նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Այսպես կոչված «Լավրովի պլանով» Արցախին կարգավիճակ էր շնորհված։ Այդտեղ նշված էր նաև, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնապաշտպանական ուժեր ունենար։ Սա երաշխիք էր, որ ԼՂ-ն իր ինքնուրույնությունն ապահովեր» ,- քննարկման ընթացքում ընդգծեց սահմանադրագետը՝ հավելելով, որ այդ երաշխիքները գործելու էին այն ամբողջ ժամանակահատվածում, քանի դեռ չէր որոշվել ԼՂ-ի վերջնական կարգավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ