Վաղը կդադարեցվի Հրազդանի Վանատուր թաղամասի, Միկրոշրջանի 104 –316 շենքերի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 07։00-14:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Վանատուր թաղամասի, Միկրոշրջանի 104 –316 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00--ԱՀ