Հուսով ենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ռ

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի՝ խաղաղության համար պարզած ձեռքը»։ Այդ մասին Ադրբեջանում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել փակել տարածաշրջանում հակասությունների ու ատելության էջը և սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա։ 

Աքարը բարձր է գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն ու տարածաշրջանում «խաղաղության, կայունության և զարգացման» մասին հայտարարությունները։
Աքարը խոսել է նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային կապուղիների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին։

Աքարն իր ելույթը եզրափակել է «Կեցցե՜ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը» խոսքերով։

--00—ԻԴ