Հիմնանորոգվում են Երևանի 12 մանկապարտեզներ․ Ավինյանը հանդիպում է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

photo_2022-12-09_17-02-10

Այս շաբաթ հանդիպել եմ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներ Ստեֆանի Գիար-Բրանին և Նատո Պեիտրիշվիլիին:Այս մասին  հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քննարկել ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի 1-ին փուլի ընթացքը, որի շրջանակում հիմնանորոգվում են Երևանի 12 մանկապարտեզներ, երկուսի վերանորոգումն ավարտված է, ևս մեկ մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը հաստատման փուլում է:

Ծրագրի առաջին փուլի սահուն ընթացքը հնարավորություն տվեց սկսել բանակցություններ 2-րդ փուլն իրականացնելու համար, որի մեջ ներառելու ենք 32 մանկապարտեզներ և 6 պոլիկլինիկաներ: 2-րդ փուլի համաձայնագիրը նախատեսում ենք ստորագրել 2023 թվականի առաջին եռամսյակում»:

--00—ՅՄ