Փալոնը Էուլջեքյանի ու հայ ռազմագերիների հարցով ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի ՄԻ խորհրդին է դիմել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

249768.jpg

Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի ապօրինի գերության մեջ է պահում հայ գերի Վիգեն Էուլջեքյանին։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ շարունակելով.

«Ալիևի ռեժիմը նրան անմարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների տարբեր խախտումների է ենթարկել:

Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին միջոցներ ձեռնարկել նրա և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար»,- գրել է կոնգրեսականը։

Հիշեցնենք, որ Վիգենի կինն ու մայրը ահազանգել են վերջինիս առողջական վիճակի խիստ վատթարացման մասին:  

«Վիգենը 95 կգ էր, հիմա 45 է դարձել: Վիգենը հիվանդ է, հաց չի ուտում։ Կարմիր խաչը ասել է, որ հնարավորություն ունեն բոլոր գերիներին ուտելիք ուղարկել։ Հիմա ես նույնպես իր համար ծանրոց եմ պատրաստում»,-ասել էր նրա կինը:

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվել է եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնում՝ անձնական իրերի հետևից, պաշտոնական լրատվությանը հետևել ու այդտեղ Շուշիի գրավման մասին ոչինչ չէին գտել։

Վիգենն ընդամենը մեկ շաբաթ էր առաջնագծում եղել, բայց պաշտոնական Բաքուն նրան ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան ու դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

--00—ԶՀ