Հասարակությունը հիպնոսի տակ է, Արտակ Բեգլարյանն այդ վիճակում նստած է, կողքը Նոր տարի են նշում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակությունը հիպնոսի տակ է, Արտակ Բեգլարյանն այդ վիճակում նստած է, կողքը Նոր տարի են նշում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Բաբայանի համոզմամբ, հիվանդ մարդիկ են նրանք, ովքեր փորձում են ստվերել Ռուսաստանի դերակատարությունը Արցախի գոյության ապահովման գործում։ Ըստ Բաբայանի՝ եթե ռուս խաղաղապահները չլինեն, Արցախը հիմա արդեն ցեղասպանված կլիներ։

Արցախցի դիվանագետի կարծիքով, Արցախը էքսպերիմենտների դաշտ չէ և չի կարելի մարդկանց կյանքերի հաշվին փորձարկումներ անել։

--00—ԱՊ