Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է ԱԱԾ մի շարք աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

184-850x560

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Արտակ Վալերիկի Բադալյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ

Արթուր Ստեփանի Ստեփանյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժանմունքի պետ, մայոր

Արման Քաջիկի Երիցյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, մայոր

Պավել Արսենի Բադասյանին Պետական պահպանության ծառայության թիկնապահ, ավագ լեյտենանտ»,- ասված է նախագահի հրամանագրում:

--00—ՅՄ