Արցախում ԺՊ-ներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում 2 նախարար կա եւ 8 նախարարի ԺՊ։ Արցախի կառավարությունը 11 նախարարությունից է բաղկացած։ Միայն Պաշտպանության եւ ՆԳ նախարարություններն ունեն նախարարներ՝ Կամո Վարդանյանւ եւ Կարեն Սարգսյանը, բոլոր մյուսների ղեկավարները ժամանակավոր պաշտոնակատարներ են։

Պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության պատասխանատուն ասում է․«Կառավարությունը պետք է ձեւավորվեր, սկսվեցին այս իրադարձությունները, եւ հարցը մնաց առկախված։ ԺՊ-ներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները։ Ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ