Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

0109238ac7e9fc3d4848a18edce965e8cd8a60.jpg

ՀՀ վարչապետի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ու Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Արփինե Սարգսյանը կստանձնի ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը։ Սպասվում է, որ Դ.Համբարյանն ու Ա.Սարգսյանը կնշանակվեն ՆԳ նախարարի տեղակալներ։

Այսօր Նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև ոստիկանապետի տեղակալներ Արամ Հովհաննիսյանն ու Կամո Ցուցուլյանը։ Իսկ Ոստիկանության արդեն նախկին պետ Վահե Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարար։

--00—ԶՀ