Թուրանական բանակն արդեն ստեղծվել է, Բաքուն ընտրել է պատերազմը, պետք է պատրաստվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Թուրանական բանակն արդեն ստեղծվել է, Բաքուն ընտրել է պատերազմը, պետք է պատրաստվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն չկա, բանակցություններն իրենց սպառել են, քանի որ Ադրբեջանը ընտրել է պատերազմը։

Փորձագետի կարծիքով, Հայաստանը պետք է պատերազմի նախապատրաստվի, զարգացնի գիտությունն ու կրթությունը, ինչպես նաև` զարկ տա ռազմական արդյունաբերությանը։

--00—ԱՊ