Շախմատի կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթել է 4 շախմատիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

1101696

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում ավարտվեցին երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս տուրում հաղթանակի հասան 4 շախմատիստ: Սուսաննա Գաբոյանը գերազանցեց Աննա Խաչատրյանին, Պոլինա Կոբակը` Մարիա Գևորգյանին, Արփինե Գրիգորյանը` Նարինե Գասպարյանին, իսկ Վերոնիկա Խաչատրյանը` Նվարդ Հայրապետյանին: Ոչ-ոքի ավարտվեց Եդիգարյան-Հակոբյան պարտիան:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 2 միավորով Արփինե Գրիգորյանն է: 1,5 միավոր ունեն Աստղիկ Հակոբյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Հայաստանի առաջնության երրրորդ տուրը կկայանա հունվարի 15-ին:

--00—ՅՄ