ՀՀ-ում Չինաստանի դեսպանը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

252763005_206573964952921_583052503115824484_n

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը 15 զինծառայողի ողբերգական մահվան առթիվ ցավակցություններ է հայտնել:

«Գեղարքունիք մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,-գրել է դեսպանը:

--00—ՅՄ