Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում առաջացել է խոչընդոտ. վարորդները ստիպված են այն շրջանցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Screenshot 2023-01-24 134724

Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում առաջացել է խոչընդոտ։ Այժմ թունելը սպասարկող կազմակերպության աշխատակիցների կողմից երթևեկությունը կանոնակարգվում է՝ կազմակերպելով նշված հատվածի շրջանցումը։

«Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով ճանապարհային անվտանգության կանոնները», -ասված է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ