ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Հովհաննիսյանի, մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ գրավով ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների խմբի հատուկ վերանայման բողոքը: Այս մասին 24News-ին ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն ասաց, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու։
Տոնոյանը մեղադրյալ է «Անորակ հրթիռների» գործով։ Նույն քրեական վարույթի շրջանակներում մեղադրյաեր են նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո)։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ