ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Արգելված իրերի հնարավոր ներնետման մասին ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով փետրվարի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղանքի զննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Արդյունքում դատապարտյալների համար նախատեսված բաղնիքի մասնաշենքի հարակից տարածքի ձնածածկույթին հայտնաբերվել է սև ժապավենով ծանրությունն ապահովող քարին ամրացված փաթեթ և ազդանշանի համար նախատեսված լուսարձակող կրակայրիչ:
Փաթեթում առկա է եղել բաց դարչնագույն փոշեզանգված:
--00—ՅՄ