ՌԴ-ի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Մարտունու տեղամաս 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

նկար

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 15-ին պարեկային ծառայության Մարտունու տեղամաս է ներկայացել 35-ամյա Մկրտիչ Ս.-ն: Նա 2015 թ. ապրիլի 10-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել նախաձեռնող մարմնին:

--00—ԼՄ