Թուրքիայում հայկական Սուրբ Մարիամ եկեղեցու արտաքին պատերը վնասվել են երկրաշարժից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

photo_2023-02-22_12-22-26

Թուրքիայի Սամանդաղ շրջանում տեղի ունեցած հուժկու երկրաշարժներից թեև զոհեր չեն եղել, բայց վնասվել է հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Վաքըֆլը գյուղի համայնքապետ Պերճ Քարթունը նշել է, որ առաջին իսկ երկրաշարժից հետո եկեղեցին փակվել է պատարագների համար։

«Կարելի է ասել, որ վերջին երկրաշարժի հետևանքով եկեղեցին լիովին փլուզվել է։ Այս պահին այն շահագործման ենթակա չէ։ Չենք կարողանում ներսուդուրս անել, պատարագ մատուցել։ Ե՛վ դրսից, և՛ ներսից բավականին վնասվել է»,-ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ