ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ. Մնացականյանը՝ Լայչակին՝ ԼՂ խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

լայչակ

«ԵԱՀԿ գործող նախագահն առաջին անգամ այցելել է Երևան: Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները, նվազագույնի է հասցվել տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայացվածությունը», - այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հանձնառու ենք շարունակել փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ բոլոր 3 հարթություններում՝ երկխոսությունը խթանելու ուղղությամբ:

ՀՀ-ն աջակցում է առաջնահերթություններին՝ հակամարտությունների հասցեագրման, անվտանգ ապագայի կառուցման վերաբերյալ»,- հայտարարել է ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ հիմք է դրանից տուժածների կարիքներն ու իրավունքները հաշվի առնելը.

«ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք անհասանելի են մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների համար: Հիմնարար ազատությունները համընդհանուր են, տարածվում են բոլորի վրա՝ առանց բացառության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»,-ասել է Մնացականյանը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս