Պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ. «Ազատամարտիկների Դաշինք»-ը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Բակո

«Ազատամարտիկների Դաշինք»-ի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

«Եթե արված չափազանց հավասարակշռված ու կառուցողական այս հայտարարությունից հակառակորդը չկատարի խելամիտ հետևություն ու փորձի խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով սահմանին սադրանքներ և լարվածություն հրահրել, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու Հայաստանի և Արցախի ժողովուրդների արժանապատվությունն ու անվտանգությունը», – ասված է «Ազատամարտիկների Դաշինք»-ի խորհրդի հայտարարության մեջ։