Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1104845

Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։

Նա հիշեցրել է, որ 2019 թ.-ին Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներով որոշումներ են ընդունվել, «այդ թվում՝ մայրցամաքում ռուսական դիվանագիտական ​​ներկայության ընդլայնման մասին»։

«Համապատասխան հանձնարարականների շրջանակներում ՌԴ ԱԳՆ-ն աշխատանք Է տանում մի շարք աֆրիկյան երկրներում Ռուսաստանի նոր դեսպանատներ բացելու ուղղությամբ: Թե որ պետություններում կբացենք մեր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները, կտեղեկացնենք, երբ համապատասխան պետությունների իշխանությունների հետ համաձայնեցվեն իրավաբանական, արձանագրային և այլ հարցերը», - ասել է Բոգդանովը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ