Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Screenshot 2023-02-24 195004

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: Ժամանել է նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել է նաև Փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենա:

Ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ