Ազատի զորամասի հրդեհից վնասվածքներ ստացած զինծառայողի վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

սս

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը կայուն է։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Հրդեհից վնասվածքներ ստացած զինծառայողներից միայն նա է շարունակում իր բուժումը Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։

Ինչ վերաբերում է սպային, ապա 24News-ի տեղեկություններով, նա արդեն իսկ տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Հիշյալ զինծառայողները ենթարկվել էին պլաստիկ վիրահատության։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Գեղարքունիքի զինվորական հոսպիտալ, նրանից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ