Պետական և տեղական իշխանությունը պետք է առավել կանխատեսելի լինի բիզնեսի համար․ Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման  ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև տեղ գտած միջադեպերին:

«Օպերայի սրճարաները պետք է հանվեն, բայց՝

1) Խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը: Մենք 2015-ին երկու շաբաթով փակել էինք Բաղրամյանը և նույն իրավունքը պետք է ունենան սրճարանատերերը, եթե նույնքան մարդ հավաքեն:

2) Պետական և տեղական իշխանությունը պետք է առավել կանխատեսելի լինի բիզնեսի համար: Այդ սրճարանների ղեկավարները պետք է շատ ավելի շուտ ծանուցվեին, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենային իրենց բիզնեսը վերակազմակերպելու համար»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս