Տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը Հայաստանում է գրանցվել. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ամհ

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) թարմացրել է համաշխարհային տնտեսական տվյալները։

Aliq Media-ն գրում է, որ կազմակերպության գնահատմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 4 տոկոսով, ինչը նման է հիմնադրամի նախորդ կանխատեսմանը։ IMF-ի կանխատեսած 4 տոկոսն ավելի քիչ է, քան Վրաստանի կառավարության կանխատեսած տնտեսական աճը` 2023 թվականի համար 5 տոկոս, իսկ 2024 թվականի համար` 5,2 տոկոս։

Տնտեսական աճի այս տեմպերով Վրաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Հայաստանին, որի համար այս տարի IMF-ը կանխատեսում է 5,5 տոկոս աճ։

Տարածաշրջանի երկրների համար 2023 թվականի տնտեսական աճի ցուցանիշները բաշխված են հետևյալ կերպ. Ռուսաստան՝ 0,7 տոկոս աճ, Ուկրաինա՝ -3 տոկոս անկում, Ադրբեջան՝ 3 տոկոս աճ, Հայաստան՝ 5,5 տոկոս աճ, Թուրքիա՝ 2,7 տոկոս աճ, Վրաստան՝ 4 տոկոս աճ: IMF-ի կանխատեսումը ներառում է նաև Վրաստանի գնաճի մակարդակը։ Այս տարի կազմակերպությունը կանխատեսում է միջինը 5,9 տոկոս գնաճ, իսկ 2024 թվականին՝ 3,2 տոկոս։

--00—ՍՊ