Բերման են ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը․ իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Կրտսեր-սերժանտի-մահվան-դեպքի-առթիվ-հարուցված-քրեական-գործով-ձերբակալվել-է-ծառայակիցը1-800x445.jpg

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն 3 ժամից ավել է՝ Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։

Ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները, ասում են հեռախոսները փողոցում են գտել։ Թե ինչ է կատարվում ներսում, կարելի է առաջնորդվել երևակայությամբ, ինչպես միշտ։ Խմելու ջուըր չեն տվել և այլնԼ եթե կան փաստաբաններ, որ կարող են այս պահին գնալ Կենտրոնի բաժին, շնորհակալ կլինենք»: 

--00—ԼՄ