Իրավապաշտպանն առաջարկում է զինվորների մահերի թեմայով շտակ կարգով հանրային քննարկում անել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ժաննա1

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ առաջարկելով շտապ կարգով հանրային քննարկում կազմակերպել բանակում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ: Գրառումը՝ ստորև.

«Առաջարկում եմ շտապ հանրային լայն քննարկում կազմակերպել, ընդգրկելով լայն շերտերի՝ փաստաբաններ, իրավապաշտպաններ, գիտնականներ, զինվորականներ, արվեստագետներ, ...բոլոր նրանց, ովքեր առաջարկներ կանեն այս իրավիճակը փոխելու:

Մենք չենք կարող նստել ու նայել, թե ինչպես են հայրենիքի պաշտպանության համար մեկնած երիտասարդներին վերածում դիակների:

Սա գործնական առաջարկ է, մենք պետք է փոխենք հիմնովին, բանակի ղեկավարությունը դա չի ուզում անել, պետք է կոտրենք, դիմադրությունը մեծ է»,- նշվում է գրառման մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս